Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:
Կարդա այսպես.
լաւ — լավ
կոյր — կույր
Բառարան
աչօք — աչքով
մտօք — մտքով
Հարցեր և առաջադրանքներ
Նախադասությունը ժամանակակից հայերեն դարձրու:
Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:
Լավ է կույր աչքով, քան կույր մտքով:
Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:
Իմ համար երկուսնել գեղեցիկ են։
Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:
Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:
Լավ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան ըզթագավոր ծեր եև անմիտ:
Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):
Ավելի լավ է լինել մանուկ և իմաստուն քան ծեր անմիտ և թագավոր։
Կարդա այսպես.
լաւ — լավ
զթագաւոր — ըզթագավոր
(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը: ւ-վ՞ )
Բառարան
Քան զթագաւոր — քան թագավորը
Հարցեր և առաջադրանքներ
Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:
1-ին ում, նա աղքատ է և իմաստուն, իսկ երկրորդում նա աղքատ է, բայց իմաստուն։
Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ — զույգ դո՛ւրս գրիր:
իմաստուն-անմիտ
աղքատ-թագավոր
Նախադասությունը դարձրու ժամանականից հայերեն:
Լավ է լինել մանուկ, աղքատ և իմաստուն, քան լինել թագավոր, ծեր և անխելք։
անաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
Կարդա այսպես.
զիմաստութիւն — զիմաստություն
զխրատ — ըզխրատ
զբանս — ըզբանըս
հանճարոյ — հանճարո
Բառարան
զիմաստութիւն — իմաստությունը
զխրատ — խրատը
բան — խոսք
զբանս — խոսքերը
Հարց և առաջադրանք
Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
այո
Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
Ճանաչել իմաստություն և խրատ, իմանալ բանը հանճարի
Դ. Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:
Կարդա այսպես.
իւրաքանչիւր — յուրաքանչյուր
ի պտղոյ — ի պտղո
իւրմէ — յուրմե
Բառարան
ի պտղոյ իւրմէ — իր պտղից
ճանաչի — ճանաչվում է
Առաջադրանքներ
Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիր: Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջրոց: Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս: Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է: (Ծննդոց Ա, 1-4)
Աշխարհաբար
Սկզբում Աստված ստեղծեց երկինք ու երկիր:Երկիրը անտեսանելի էր և կիսատ, և խավար անդունդների վրա, և Աստծու հոգին շրջեց շրերի վրայով:Եվ Աստված ասաց թող լինի լույս:Եվ Աստված տեսավ, որ լույսը բարի է:
Բառարան
ի սկզբանէ — սկզբում
արար — արարեց, ստեղծեց
զերկին — երկինքը
աներեւոյթ — անտեսանելի, աչքին չերևացող
ի վերայ անդնդոց — անդունդների վրա
շրջէր — շրջում էր
եղիցի — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է
եղեւ — եղավ
ետես — տեսավ
Առաջադրանքներ՝
Տրված բառերն ու բառակապակցությունն աշխարհաբա՛ր դարձրու. զերկիր, զլոյսն, ի վերայ ջրոց:
զերկիր-երկիր
զլոյսն-լույս
ի վերայ ջրոց-ջրի վրայով
Ի՞նչ է նկարագրված հատվածում:
հատվածում նկարագրված է աշխարհի ստեղծումը։