Ճամբարի հշվետվությունը

Մենք այս երեք շաբաթվա ընթացքում գնացել ենք կավագործության արհեստանոց, որտեղ ես պատրաստել եմ պապիկի գլուխ։Նախագծի ընթացքում մենք դիտել ենք ֆիլմ, որը շատ հետաքրքիր էր։Մեզ նաև տարել են «հայաստան» կինոթատրոն դիտելու Վազգեն վերջին Սպարապետը ֆիլմը։ Այն շատ ուսուցանող և հետաքրքիր ֆիլմ էր։ Մեզ նաև  տարել են ագարակ որտեղ մենք տեսել ենք աքլորների , բադերի , շների և ձիերի։Մեզ նաև տարել են ծիծեռնակաբերդ և ծիծեռնակաբերդի թանգարանը։Մենք անմար կրակի մոտ մեր հարգանքի տուրքը մատուցեցինք 1915թ մեծ եղեռնի զոհերի հշատակին։ Մեզ տարել են բուսաբանական այգի։Մենք եղել ենք  նաև սուրբ քաղաք Էջմիածին որտեղ այցելել ենք սբ Գայանե եկեղեցի , սբ Հռիպսիմե եկեղեցի , սբ Շողակաթ և Էջմիածնի մայր տաճար։ Դրանից հետո մենք այցելեցինք Էջմիածնի թանգարան։Մի քանի օր հետո մենք մեր մյուս կրթահամալիրում պատրաստեցինք շաուրմաներ և համտեսեցինք։Իսկ միքանի օր հետո մեզ տարան ձին վարելու։Մեզ նաև տարել են Սահակ Սահակյանի թանգարան։