Թեժառույքի վանքի մասին

1.Փաստ

 

Թեժառույքի վանք, միջնադարյան հայ քաղկեդոնական վանական համալիր, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հարավային հատվածում, անտառապատ բարձունքին, հրվանդանի գագաթին։ Ծովի մակերևույթիվ բարձր է 2000 մետր։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից։ Նրա հետնորդները թաղվել են այս եկեղեցու գավիթում[1]։

 

 

2.Փաստ

Ճարտարապետություն

 

Թեժառույքի վանքը պարսպապատված է քարե ցածր պատով, որն այժմ ամբողջությամբ չի փակում համալիրը։ Բազիլիկը միակ պահպանված մասն է, որ կազմված է գլխավոր սրահից, գավիթից, կապելլայից, սյունասրահից, որ տանում է դեպի եկեղեցու մուտք։ Գավիթը փոքր կամարաձև սրահ է՝ երկու կողմից բացվող հարևան սենյակներով։ Աստիճանները տանում են դեպի նախամուտք, որը զարդարված է խաղողի և որթատունկերի պատկերներով ցայտաքանդակներով։ Դռան վերևի պատը, որ մի ժամանակ զարդարված է եղել վիմագրությամբֆրեսկոյով կամ այլ տեսակի զարդարանքով, այժմ հազիվ նկատելի է։ Ամեն դեպքում, սպիտակ ծեփի որոշ մասը առաստաղի հատվածում դեռ պահպանվում է։ Գավիթից հետո եկեղեցու գլխավոր սրահն է, որը կամարաձև տեսք ունի և հիմնականում զարդարված չէ։ Վեց սյուների խոյակներից յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ ձևավորում։ Դրանցից մեկի վրա պատկերված է եկեղեցի՝ գլխավերևում գմբեթ (ձախ կողմում), պատվանդանի վրա դրված խաչ(մեջտեղի հատվածում) և մի անհատ (եկեղեցու և խաչի պատկերից առանձին)՝ հագին երկար հագուստ, երկու ձեռքերն ուղղված դեպի երկինք (աջ կողմում)։ Աբսիդն ունի չորս որմնախորշեր առավել ցածր հատվածում և մի մեծ որմնախորշ՝ աջ հատվածում։ Մեկ որմնախորշ էլ կա խորանի ձախ կողմում, իսկ գլխավոր սրահի ձախ հատվածում փոքրիկ աղոթարան կա։ Երկրորդ մուտքը տանում է դեպի բազիլիկի նախասրահ։ Նախասրահի պատերը զարդարված են յուրօրինակ ցայտաքանդակներով։ Դրսի կողմից նախասրահն ունի իր շուրջը պատկերված շրջանակի վրա թառած թռչուն։ Նույն պատկերը կարելի է տեսնել նաև աբսիդի պատուհանի վերևում, որտեղ երկու թռչուն կողք կողքի թառած են իրենց շուրջը պատկերված շրջանակի վրա։ Բազիլիկի պատերին կարելի է տեսնել մեծ ձեռագրով գրված վրացերեն մակագրություններ, հատկապես տանիքի փեղկերի տակ։

Եկեղեցու շրջակա տարածքում դեռևս կարելի է տեսնել այլ վանական համալիրներից մնացած մասեր։ Եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա փոքր սրահի ցածր պատեր կան, որ բաղկացած է մի սենյակից և աբսիդից։ Պեղումներ են կատարվում՝ եկեղեցու հիմքը հողի խորքից գտնելու համար։ Ցավոք, կառույցի և՛ ներքին, և՛ արտաքին մասերը վերջին տարիներին գրաֆիտի պատճառով վնասվել են։

Մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռից պահպանվել է երկաստիճան գետնախարիսխը։ Աստիճաններից առաջինը ունի 33 սմ, իսկ երկրորդը՝ եզրերի կորաձև մշակումով 22 սմ բարձրություն։ Հիմնականում կանգուն է նաև պատերի ստորին՝ 90 սմ բարձրությամբ շարվածքը։ Մատուռի չափերն են՝ 6,90 մ x 6,70 մ։ Միակ մուտքն արևմտյան կողմից է։ Ներսում՝ պատի ամբողջ եզրագծով ձգվող կրաքարային խարիսխը (արևմտյան կողմում՝ 40 սմ -50 սմ լայնությամբ), աստիճանաբար նեղանալով, արևելյան հասնում է 15 սմ։

Մատուռի մեծ մասում, հատկապես կիսաշրջանաձև խորանի հատվածում, սպիտակ կրահողի շերտ է։ Քարե հատակ ունեցել է միայն ուղղանկյուն սրահը, իսկ կիսաշրջան խորանի հատվածում եղել է սպիտակավուն կրից հատակ, որը փոքր-ինչ բարձր է սրահի մակարդակից։ 92 սմ x 60 սմ չափերի մի քար դրված էր մուտքից աջ։ Ենթադրվում է, որ դա ճակտոնի քարերից է, որի մակերեսին կոր գոտի է քանդակված։

Արևմտյան հատվածում շերտի հզորությունը հարավային եզրում 20 սմ, իսկ հյուսիսայինում՝ 60 սմ էր՝ տեղանքի թեքության պատճառով։ Այդտեղ բացվեց բազալտե սալատապան (երկարւթյունը՝ 1,75 մ, լայնքը մոտ 82 սմ, հաստությունը մոտ 20 սմ)։ Տապանաքարի մակերեսը եզերված է զույգ գոտով։ Սալի արևելյան և արևմտյան եզրերն ունեն մեկական միջանցիկ անցք։ Սրանից փոքր-ինչ հեռու է տապանաքար հիշեցնող բարակ ծածկասալը (141 սմ x 65 սմ), որի հարթ մակերեսի մի եզրն ավարտվում է ուղղանկյունաձև ելուստով։

Մուտքի առջև մեկ այլ կոտրված տապանաքար էր (78 սմ x 84 սմ)։ Ձախում է երկու մասի բաժանված խոշոր սալատապանը։ Փաստված է, որ մատուռից արևմուտք ընկած հատվածը 14-15-րդ դարերում եղել է գերեզմանատուն, որտեղ, բացի սալերից, որպես գերեզմանաքար օգտագործվել են նաև զանազան որմնաքարեր։

Արևմտյան քարերից առանձնանում է կորավուն մշակումով, շքամուտքի որմնասյուն հիշեցնող մանրամասնը։

Պատկերասրահ

 

 

мой хоби

Я  очень  люблю  нарисовать  и  всё  своё  свободное  время  после  уроков   я  беру  карандаши  и  беру  бумагу  и рисую   людей  и   сво  их  радних.

Համբարձման  ծեսը Բուրականում

Երեկ  մենք  գնացել  էինք  Բյուրական  գյուղ, որ  իրականացնենք Համբարձման  ծեսը։   Մենք  այդ  գյուղում  շատ  շատ  ջուր  գողացանք,   գնացինք  գյուղացիների  տները  և  երգեցինք  նրանց  համար։  Հետո գնացինք  այդ  գյուղի  ամենամեծ  եկեղեցին  և իմացանք, որ   այնտեղ  մարդ  էր  թաղված։   Երգեցինք  հոգևոր երգեր։  Դրանից  հետո  գնացին   նախաճաշեցինք։ Ապա երգեցինք Համբարձման երգեր և խաղեր խաղացինք։  Օրվա ավարտին վերադարձանք տուն։

 

Իմ դպրոցը

Ես  սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։   Այնտեղ  մենք  երկուշաբթի օրը գնում   ենք  լողավազան  և  լողում  ենք   այնտեղ մեր  մարզիչի  օգնությամբ։ Մենք  ունենք  հատուկ  օրեր  երբ  հավաքում  ենք  մեր  դպրոցի  շրջապատի աղբը։    Երեքշաբթի օրը մենք  ունենք  հեծանիվի դաս երբ  ընկեր  Անուշը  և  ընկեր  Հրայրը  մեզ  սովորեցնում են  հեծանիվ  վարել։     Մենք հաճախ գնում  ենք  ձիարշավարան։   Այնտեղ  ձիեր  ,  շներ ,   հավեր  ,  բադեր  և  աքաղաղներ  կան  և  մենք կերակրում  ենք  նրանց։ Ամռանը  գնւմ  ենք  ճամփորդության Հայաստանի տեսարժան  վայրերը։Դպրոցում  մենք  սովորում  ենք հայերեն, անգլերեն,  ռուսերեն, մաթեմատիկա, երաժշտություն, նկարչություն  և  շախմատ։    Ես  մեր  դպրոցը  շատ  շատ  էմ  սիրում։

տեզերքի մասին

Ես  ձեզ  այսոր  կպատմեմ   տիեզերքի  մասին  ես  ընդամենը  գիտեմ  երկու  փաստ  առաջինը  որ  ոնց  է  տիզերքում  հատնվել մոլորակները  տիզերքում  հատնվել  է  պառտալ  և  այտեղից  ցրվել  են  մոլորակները  եկրորդ  փաստը  ես  գիտեմ  թե  օվ  է  առաջին  տղան  թռչել  տիզերք  նրա  անունը  և  ազգանունը  Յուրի  Գագարի  իսկ  աղջիկներից  թռչել  է  Վալիծինա  Ծիլեշկովա

Ճամբորդության մասին

Մենք  երեկ  գնացինք  Պլանետարիում  այնտեղ  կողքը  կար  լուսին  երբ  մենք  մտանք  այտեղ  մեզ ասացին  նստեք  փուֆիկներին  և  նայեք  վերև  մենք  երբ  որ  պարկեցինք  փուֆիկներին  և  նայեցինք  վերև  այնտեղ  տեզերքի  մասիներ հենց  դու  որ  նայում  ես  վերև  քեզ  թվու  էր  որ  դու  իսկական  տեզերքում  ես  ինձ  շատ  շատ  դուրս  եկավ  այնքան  դուրս  եկավ  որ  ես  նորից  կուզեյ  այնտեղ  գնալ  և  ես  միքիչել  շատ  և  նոր  բաներ  իմացա  տեզերքի  մասին։