Խիղճը

Արմենն ու  Արեգը  շատ լավ ընկերներ էին։  Նրանք  ապրում  էին  գյուղում  և     միշտ օգնության են եկել միմյանց երբ որ  դժվար պահեր  են լինում ։  Նրանք  միասին խաղում էին  սովորում էին և  մի  օր   հենց որ  Արմենին  շատ էր պետք  Արեգի  ձին, որ  գնար   քաղաք    Արեգը  չտվեց  ձին  Արմենին , որովհետև  նա էլ   էր  գնում  քաղաք  սովորելու  և նա  ուշանում էր։   Այդ օրվա  գիշերը  Արմենը  գողացավ  Արեգի ձին ,  սակայն վաղ  առավոտյան  նրա  խիղճը  տանջում է   և նա  ուզում է  վերադարձնի  ձին։  Բայց  Արեգը առավոտյան արթնացավ և տեսնելով որ ձին չկա ամբողջ գյուղին հայտարարեց,   որ Արմենը  գողացել է իր ձին և պետք է  պատժել  նրան։ Արմենը անընդհատ կրկնում էր որ ինքը առավոտյան պատրաստվում էր վերադարձնել  սակայն ոչ ոք  նրան չէր լսում։ Երբ գյուղապետը  ասաց. որ  պետք է  Արմենին  խիստ  պատժել   և  հայտնեն  ոստիկանությանը   հանկարծ  Արեգը  իրեն վատ ըզգաց  և  ասեց որ նա ներում է Արմենին։ Հետո  Արեգը  մոտեցավ Արմենին  և  ասաց որ հավատում է նրան  և  առավոտյան խոստացավ միասին  ձիով գնալ քաղաք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով