Անվտանգության կանոնները

Ֆիզիակական կուլտուրայի դասերի, հանդբոլի, սեղանի թենիսի պարապմունքների ժամանակ անվտանգության ապահովումը։

ֆիզիկական կուլտուրա առարկան իր բովանդակությամբ, կազմակերպչական, մեթոդական և սանիտարահիգիենիկ պահանջների կատարմամբ, հանդիսանում է ամենաբարդ առարկաներից մեկը:
Քանի որ ֆիզիկական կուլտուրայի դասերն անցկացվում են տարբեր պայմաններում` մարզադահլիճ, մարզահրապարակ, եղանակային տարբեր պայմաններ, պարապմունքների ընթացքում երբեմն կարող են առաջանալ վտանգավոր իրավիճակներ, դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները՝

Սովորողը պարտավոր է՝

  • կրել մարզաձևին հատուկ մարզահագուստ և կոշիկներ
  • առանց մարզչի ներկայության չմոտենալ մարզագույքին, սարքավորումներին, չբարձրանալ շվեդական պատերի վրա, գնդակով, կամ մարզձևին հատուկ գույքով չհարվածել ընկերներին, ապակիներին, չփչացնել մարզական գույքը
  • պահպանել մարզադահլիճների, մարզադաշտերի, վարժասարքերի, մարզագույքի և սարքավորումների ճիշտ շահագործման կանոնները
  • պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները
  • հետևել մարզչի հրահանգներին, ճիշտ կատարել դրանք
  • չվիճել մարզչի, խաղընկերների հետ, միտումնավոր վնաս չհասցնել խաղընկերներին, հանդիսատեսին

Մարզիչը պարտավոր է՝

  • ճիշտ ընտրել դասերի, պարապմունքների վայրը, ճիշտ օգտագործել մարզագույքը
  • դասերն անցկացնել ճիշտ մեթոդներով
  • սովրողներին զգուշացնել կարգապահական խախտումների, ցուցմունքների
    չկատարման և սխալ գործողությունների դեպքում հնարավոր վնասվածքների
    մասին
  • ամբողջ ուսուցման ընթացքում հետևել աշակերտների առողջական վիճակին և
    ֆիզիկական զարգացմանը
  • ապահովել դասերի և պարապմունքների անվտանգությունը

    Մարզիչը դասերին նախապատրասվելիս, ինքն է որոշում ուսուցման համար անհրաժեշտ վարժությունների և մարզագործիքների ընտրությունը, գտնում է վնասվածքների կանխարգելման, օգնության ցուցաբերման և ապահովման միջոցները:
    Հետևաբար, մարզիչը պետք է իմանա, այն վտանգավոր գործոնները, որոնք կարող են
    վնասվածքների պատճառ դառնալ, դրանք են.

  • դասերի և պարապմունքի անցկացման տեղի անփույթ նախապատրաստումը
    /առանց ներքնակների օգտագործմամբ մարմնանարզական վարժությունների
    կատարումը, անսարք մարզական գործիքների վրա վարժությունների կատարումը և
    այլն/
  • առանց նախավարժանքի վարժության կատարումը
  • չյուրացված վարժության կատարումը առանց օգնության
  • մարզիչի տրված ցուցումների չկատարելը և կարգապահական խախտումները
  • խաղերի ժամանակ կանոնների խախտումը և այլն
  • սովրողներին ծանոթացնել ֆիզիկական կուլտուրայի դասերին մարզադահլիճում և մարզահրապարակում վարքի կանոններին և իրենց պարտականություններին