«Գնում եմ Մայր դպրոց…» նախագիծ

  • Իմ Հյուսիսը. Հյուսիսային դպրոցն ու ես

Ես հյուսիսային դպրոց ոտք եմ  դրել երբ դեռ վեց տարեկան էի։ Եկել եմ  դեռ առաջին դասարանից։    Հյուսիսային դպրոցում մեզ տանում էին ձիարշավարան և տանում էին ճամփորդությունների։  Ամռանը  մենք գնում էինք  լողավազան։  Ես  առաջին դասարանում  ընկերացա իմ լավագույն ընկերների՝  Արեգի , Ալեքսի և  Տիգրանի հետ։ Նրանք շատ լավ ընկերներ էին, բայց հիմա  դպրոցում մնացել է միմիայն  Արեգը։   Դպրոցը ինձ շատ բան է սովորեցրել։

  • Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքները

1 Ճամփորդությունները

2 Լողավազանը

3 Ոսկերչությունը

4  Հեծանվավարությունը

5 միջոցառումները

6 Ձիերը և պոնիները

7Ռոբոտաշինություն

  • Մայր դպրոցն ու ես

Ես մայր դպրոցի հետ ծանոթ եմ նրանից որ մենք գնացել ենք այնտեղ  ընտրության համար, մեդիաուրբաթի համար և գնացել ենք գիրք վերցնելու և մարմնամարզության։

  • Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից

Որ այնտեղ ինձ ավելի  շատ գիտելիքներ կտան , ավելի շատ կճամփորդենք ,ավելի շատ հնարավորություներ կլինեն։

  • Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը

Ես  դեռ այնքան էլ  լավ չեմ ճանաչում Մայր դպրոցը։

  • Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում

Ես այդքան չեմ ուսումնասիրել Մայր դպրոցը  այդ պատճառով էլ  դեռ  չգիտեմ  թե որ վայրն է  իմ սիրածը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով