Հայրենագիտություն երորդ շրջան

Վահագն Վիշապաքաղ

Դիտել գրառումը

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Դիտել գրառումը

Արտաշես և Սաթենիկ

Դիտել գրառումը

ԼՈՌԻ

Դիտել գրառումը

Գյումրիի մասին

Դիտել գրառումը

ՈՒՐԱՐՏՈՒ.ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Դիտել գրառումը

Շիրակի մարզ

Դիտել գրառումը

երեւանի պատմության թանգարան մասին

Դիտել գրառումը

Արտաշեսյան արքայատոհմ

Դիտել գրառումը

Սիրո և հավատի» զբոսայգի «Ուսումնական գարուն» նախագիծ

Դիտել գրառումը

Արշակունիների արքայատոհմ

Դիտել գրառումը

Զատկածես ընտանիքում

Դիտել գրառումը

Արագածոտնի մարզ

Դիտել գրառումը

Աղջկա ամրոց ամրոց

Դիտել գրառումը

Անբերդ

Դիտել գրառումը

Դաշտադեմի ամրոց

Դիտել գրառումը

Բագրատունյաց արքայատոհմ

Դիտել գրառումը

Իմ հայրենագիտական ճամփորդությունները

Դիտել գրառումը

 

 

Իմ հայրենագիտական ճամփորդությունները

  • Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել։

Ես ոչմի ճամփորդությաների չեմ մասնակցել ,որովհետև վատ առողջ էի։

  • Ի՞նչ են տվել ուսումնահայրենագիտական ճամփորդություններ։

Ես իմանում էի   թաքավորների մասին թե նրանք այդ տարացքում  ինչ էին պատրաստել  ոնց էին ապրում և այլն։

  • Ո՞ր ճամփորդույթունն է առավել տպավորվել։

Ես ոչմի ճամփորդությաների չեմ մասնակցել ,որովհետև վատ առողջ էի։

  • Որևէ եռօրյա ճամբարի մասնակցել ե՞ս, ներկայացրու։

Ես գնացել էի օգոստոսին չորս օրով  արատես մենք այնտեղ  գնացել էինք  այդ  գյուղի  տարբեր վայրերին օրինակ  եկեղեցի նրանց  դպրոցը և սար ենք բարձրացել։

Դաշտադեմի ամրոց

Դաշտադեմի ամրոցը դեռևս 19-րդ դարից եղել է հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում։ 19-րդ դարի վերջին այն այցելել և նկարագրել են Հովհաննես Շահխաթունեանցը և ճարտարապետ Թորոս Թորամանյանը։ Դաշտադեմի ամրոցը, նրանից հարավ գտնվող Սուրբ Քրիստափորի վանքը և շրջակա բնակատեղին նկարագրել է հնագետ Հովսեփ Եղիազարյանը դեպի Թալին կատարած գիտարշավի շրջանակներում։

Անբերդ

Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ։ Բրոնզի դարում կառուցվել է ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Որպես բերդ-ամրոց այն հատկապես հայտնի էր հելլենիստական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով։

Աղջկա ամրոց ամրոց

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8 մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։

Արագածոտնի մարզ

  • Ամբերդի ամրոցը
  • Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ։ Բրոնզի դարում կառուցվել է ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Որպես բերդ-ամրոց այն հատկապես հայտնի էր հելլենիստական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով։

 

  • Բյուրականի հայտնի աստղադիտարանը,
  • Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում։ Նրա կոորդինատներն են 40°20′07″Հյ 44°16′25″Աե։ Գտնվում է Երևանից 50 կմ հյուսիս, 1500 մետր բարձրության վրա։Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ բնակելի ավանից և գործառնական մասից, որը ներառնում է դիտաշտարակները, վարչական և լաբորատորիայի շենքերը, ժողովասրահը և հյուրերի տունը։ Արտաքին մուտքի աստիճանավանդակը ունի յուրահատուկ ճարտարապետական ոճ։

 

  • Սաղմոսավանք
  • Սաղմոսավանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում։ Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանքի վանական համալիրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում, Երևանից 37 կմ հեռավորության վրա։

 

  • Հովհանավանք
  • Վաչուտյանաշեն կառույցները
    Հովհաննավանքի կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին 1216-1221 թթ-ին կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանը, կնոջ՝ Հասանի դուստր Մամախաթունի համագործակցությամբ։ Կառուցելով այս շինություը Վաչե Ա-ն շեշտել է իր էթնիկական հավատարմությունը Գրիգոր Լուսավորչի ավանդույթին։ Վերասլաց շինությունը շքեղորեն նստած է Քասաղի կիրճի ուղղահայաց ելուստի վրա։ Եկեղեցու արևելյան պատը կարծես ուղղակի ձորապռնկի շարունակությունն է։ Եկեղեցին ներքուստ խաչաձև է և այդ տեսքն ստացել է շինության չորս անկյուններում տեղադրված կրկնահարկ ավանդատների շնորհիվ։

 

  • Ագարակի բրոնզեդարյան հնատեղի
  • Ագարակի հնավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի մոտակայքում, Երևան-Գյումրի (M1) ավտոճանապարհի հարևանությամբ` ճանապարհի աջ և ձախ կողմերում: Հնավայրի միջին բարձրությունը ծովի մակարդակից` 1088 մետր է։ Այն իրենից ներկայացնում է ժայռափոր և քարափոր կառույցների վաղ բրոնզեդարյան հսկա համալիր: Ագարակում կհամոզվեք, որ մարդկային երևակայությունը սահմաններ չի ճանաչում:

 

  • Արուճի քարավանատուն
  • Արուճի քարավանատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։

 

  • Թալինի սբ. Կաթողիկե եկեղեցի
  • Թալինի Կաթողիկե եկեղեցի (մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է նաև որպես Թալինի մեծ տաճար), եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում։ Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուօրինակ զուգորդական նմուշ է։ Տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունը ենթադրել են տալիս, որ այն կառուցվել է 7-րդ դարի երկրորդ կեսին։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։

 

  • Դաշտադեմի ամրոց

Դաշտադեմի ամրոցը Հայաստանի ամրաշինական համակարգի եզակի համալիրներից մեկն է։ Բաղկացած է միջնադարյան դղյակից, որն, իր հերթին, պարփակված է 19-րդ դարի սկզբին կառուցված արտաքին մեծ պարսպով։ Ամրոցից դուրս՝ հարավային կողմում, տարածվում է միջնադարյան գյուղատեղին՝ բնակելի և արտադրական համալիրներով, գերեզմանոցներով և առանձին կանգնեցված խաչքարերով։

Դաշտադեմի միջնադարյան դղյակը

Ամրոցի հիմնադրման և պատմության վերաբերյալ գրավոր սկզբնաղբյուրները սակավաթիվ են։ Առաջին թվակիր աղբյուրը միջնաբերդի հարավարևմտյան աշտարակի վրա պահպանված արաբերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուր Շադդադյանը 1174 թվականի սեպտեմբերին հիմնում է այս շինությունը։

Զատկածես ընտանիքում

Զատիկը դա Քրիստոսի հարության օրն է  , որը մեծ շուքով նշում են բոլոր Քրիստոնյա  երկրները։

Ես շատ եմ սիրում այդ տոնը  որի ժամանակ  ձվերով կռվում ենք ։

Մենք զատիկը  նշելու համար առաջինը  ձու ենք ներկում,  կուլիչ ենք պատրաստում և   ցորեն  ենք աճեցնում  և    թխվացքներ ենք  պատրաստում, զարդարում ենք մեր սեղանը  և  սեղանին դնում ենք ձուկ,  չամիչով փլավ , տապակած կանաչի,  ներկած ձվեր և քաղցրավենիքներ։

Արշակունիների արքայատոհմ

1. Արշակունյաց արքայատոհմի ի՞նչ նշանավոր ներկայացուցիչների գիտեք։

Տրդատ I, Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։

2․Ե՞րբ է կառավարել այդ արքայատոհմը Հայաստանում։

Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.):

3. Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք` կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։

Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը։

Տրդատ III Մեծ որդին Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի` Դվինի հիմնադիրը եղավ։

Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և պահպանվում է որպես արգելոց։
4. Ո՞ր երկրում դաստիարակվեց Տրդատ Մեծը։

Հռոմում։

5․Ի՞նչ կա րևոր իրադարձություն տեղի ունեցավ նրա կառավարման օրոք, 4­րդ դարի սկզբին։

կայսրը կարգադրեց արքայական թիկնոց հագցնել նրան, զարդարել կայսերական պատվանշաններով։ Այդպես, հանդերձավորված իբրև «հռոմեական կայսր», Տրդատը մենամարտի դուրս եկավ գերմանացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։

6. Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։ Հայոց ո՞ր մայրաքաղաքն է նա հիմնադրել։

Տրդատ III Մեծ որդին Խոսրով Կոտակը   հիմնել  նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և պահպանվում է որպես արգելոց։

Դվին։

 

Սիրո և հավատի» զբոսայգի «Ուսումնական գարուն» նախագիծ

«Սիրո և հավատի» զբոսայգի🌳🌳

Շահումյան 4-րդ, Շահումյան 6-րդ, Շահումյան 7-րդ փողոցների միջակայքում է գտնվում «Սիրո և հավատի» զբոսայգին: Գեղեցիկ ծառուղիները լուսավորված են, նստարանները՝ տեղադրված, խաղահրապարակը՝ խնամված, ցայտաղբյուր էլ կա: Այգու երկու կողմերում կա երկու դպրոց` Գ․ Գյուլբենկյանի անվան դպրոցն ու Մոնթե Մելքոնյանի անվան հիմնական դպրոցը, ու այգին իր վրա է վերցնում հազարավոր երեխաների առողջ ժամանցը կազմակերպելու պատասխանատվությունը։
🍀👩‍🌾
Զբոսայգին գտնվում է շոգ կլիմայական պայմաններում։ Ստվեր առաջացնող ծառատեսակներն այստեղ քիչ էին, օդի սանիտար համարվող փշատերև ծառեր առհասարակ չկային։ Միայն պտղատու ծառեր էին։ Զբոսայգում վերականգնվեց ոռոգման համակարգը և սկսվեց կանաչապատումը։
Առաջին փուլում տարածքը չափագրվեց, գնահատվեց վիճակը, աճող բույսերը գույքագրվեցին։
Այգու բարեկարգման երկրորդ փուլում կառուցվեց և նորոգվեց մոտ 70 մետր ջրագիծ։