Հեքիաթ «Հրեղեն ձին» գրքից

ՉՈԲԱՆ

Լինում է ,  չի լինում ,  մի հովիվ։ Այս հովիվը երեսուն տարվա հովիվն է լինում  նա շատ  գող է լինում։ Նա իր հարևանից  սայլ էր գողանում։ Գյուղի վարդապետները մի օր գնում էն իրար հետ զրույցի , սա էլ վարդապետին հարցնում է  թե ուր են գնում։ Նրանք ել պատասխանում են , որ գնում են աստծո մոտ։ Ինքնել է ուզում գնա աստծուց  թողություն խնդրի։ Ու նրանց հետ գնում է  երբ գում են մութն ընկնում է ու իրենք մի գյուղում  գիշերելու։ Վարդապետները գնում են իրենց ծանոթ տները իսկ ինքը մի հողի տուն է տեսնում ու դեպի այդ կողմն են գնում։ Հասնում է , դուռը թխկթխկացնում, մի պառավ է դուռը բացում , հովիվը հարձնում է ։

— Նանի’ , չե՞ս թողնի քո տանը գիշերեմ։

— Հյուրը աստծունն է , բայց ոչ բան ունենք ուտելու , ոչ ել տեղ ունենք քնելու , —պատասխանում է պառավը։

Սա էլ վերջը համոզում է որ իրեն բան պետք չի , նոր պառավը թողնում է։

Պառավը երեխաներին խաբելու համար քար է եփելիս լինում , երեխաներն էլ սպասում են սպասում ու վերջը քնում են սա որ տուն է մտնում մոտենում է ոջախին շերեփով պղինձի տակը խառնում է ու ասում ։

— Բա էս պառավը ասում է ոչմիբան չունեմ , բայց լոբի է եփում ։

Երբ իմանում է ինչն-ինչոց է , հարձնում է.

Նանի’ , այստեղ ոշխար ունեցող կա՞ ։

 

 

— Կա’ ,  բալա ջան , ինչի՞  չկա  ,  ահա մեր դիմացի տանը երեսուն հատ ոշխար կա , —պատասխանում է պառավը։

Սա որ իմանում է , գնում է երդիկից մտնում  է գոմը , այնտեղից մի ոչխար գողանում  ,  մորթում տանում միսը տալիս է պառավին ու ասում՝ եփի։ Պառավը մի քիչ վախենում է , բայց հետո եփում է հովվին ել է կերակրում , երեխաներին ել։  Արավոտը որ լույսը բացվում է , լույսն ել բացվի ձեր վրա էս հովիվը գնում է վարդապետների հետևից , տեսնում է որ սրանք իրենց փարաջաները գցել են ծովի վրա ու անց են կենում։ Ինքն ել իր հագի զգեստն(չուխա)  է  հանում գցում ծովի վրա  ու ինքն ել է անցնում։ Գնում են գնում հասնում են աստծուն։ Աստվածը վարդապետներին լսում է ու չիներում.

— Ձեր  մեխքերը շատ են

իսկ հովվին ասում է.

— Դու ավազակություն շատ էս արել , բայց երեք հոգու էս ազատել , քեզ չեմ պատժում , ես քեզ ներում եմ , որ են երեխաներին սովից փրկել էս։ Տերը քեզ հետ , գնա’։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով