Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

  • Ի՞նչ է բջիջը։

Տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:

  • Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բջջի բաղադրության մեջ գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):

  • Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

  • Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթ՝ սահմանազատում է բջջին շրջակայից, տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից, ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

  • Ի՞նչ է հյուսվածքը։

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք։

  • Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

Բուսական հյուսվածքները լինում են՝ գոյացնող, ծածկող, հիմնական, փոխադրող
մեխանիկական։

  • Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

  • Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։

Ծածկող հյուսվածքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով