Ձմեռայի ճամբարի ամփոփում

առաջին շաբաթ

9.Հունվար

Ես այսօր ընկերոջս Գևորգի հետ գծագրել ենք Կասկադը , որ   պատրաստենք լեգոներով։ Որպեսզի  մենք գծագրեինք Կասկադի հատակագիծը մեզ այդ հարցում ոգնեց Գուգլ քարտեզը։ Մենք նայեցինք վերևից կասկադին և նայելով գծագրեցինք։

 

10.Հունվար

Իսկ այսօր ընկերոջս Գևորորգի հետ պատրաստել ենք լեգոներից Կասկադը։

 

13.Հունվար

Այսօր մեր մոտ եկել էին Արևելյան դպրոցից երեխաները, որ պատրաստենք լեգոյից մեր երազած քաղաքը։

 

երկրորդ շաբաթ

16.հունվար

Այսօր մենք գնացել էինք սահադաշտ, որ չմուշկներով սահենք։ Մենք հենց որ մտանք սահադաշտ մեզ մոտեցան մարզիչներ, որ  սովորեցնեն չմուշկներով սահել։  Մենք քիչ քիչ  սկսեցինք սահել և պահեր եղան որ սահադաշտում սայթակեցինք ։ Մի քիչ ժամանակ անց մենք բոլորս սովորեցինք վարել չմուշկ։ Իսկ վերջում մենք նկարվեցինք և գնացինք դպրոց։

 

17.հունվար

Մենք այսօր  սովորել  ենք  պարել ազգային պարեր և երգել ազգային  երգեր։

 

18.հունվար

Այսօր մենք մեզանից փոքր երեխաներին սովորեցրել ենք թե ոնց պատրաստել թելից աղջիկ կամ տղա տիկնիկներ։ Իսկ հետո մեզ մոտ եկել էին ավագ դպրոցից աղջիկներ և մենք նրանց հետ ազգային պարեր պարեցինք և ազգային երգեր երգեցինք։  Իսկ հետո մեզ ցույց տվեցին մի օգտակար ծրագիր   նմերբեռնել որ եթե դու արշավի ես կամ մի ուրիշ տեղ և դու մոլորվել ես  բացես այդ ծրագիրը  և քեզ այդ ծրագիրը ցույց կտա թե որտեղ ես դու։ ԵՎ այսքանով դասը ավարտվեց։

19.հունվար

Իսկ այսօր մենք ընկեր Քրիստինեի ջոկատի և ընկեր Հասմիկի հետ խաղացել ենք ազգային խաղեր։ մեզ շատ դուր եկավ այդ ազգային խաղը։

 

20.հունվար

Մենք այսօր ճամփորդել ենք դեպի ազգային պատկերասրահ թանգարան։  Այնտեղ մեզ շատ հետաքրքիր իրեր ցուց տվեցին օրինակ հին զարդեր, կենդանիների ոսկորներից պատրաստված,  գորգեր,  զենքեր,  տարազներ և այլն։ Այնտեղ մեզ շատ հետաքրքիր բաներ պատմեցին այս իրերի մասին։

 

երրորդ շաբաթ

23.հունվար

Մենք այսօր կարդացել ենք Օ.Հենրիի «Վերջին տերևը» (1907 թ. համառոտ) հեքիաթը։ Մեր դուրը շատ եկավ այդ հեքիաթը։Այս հեքիաթը երկու նկարչուհիների մասին էր։ Նրանց մեկը հիվանդացել էր  թոքաբորբ և  վիճակը ծանր եր։ Աղջիկը    նայում էր պատուհանից և տեսնում էր թե ոնց էր քամին պոկում ծառի տերևները։ ԵՎ նա մտածում է, որ եթե վերջին տերևը ընկնի նա կմահանա։ Այ բանը իմանում է ներքևի ծեր նկարիչը և ամրացնում է տրևը ծառին իսկ ինքը անձրևի տակ մնալով հիվանդանում է և մահանում իսկ աղջիկը չի մահանում հանուն պապիկի։

24.հունվար

Իսկ այսօր մենք հայկական Ավանդական կերակրատեսակների մասին ենք գրել։ Իսկ հետո մեր մոտ եկել  եյն աղջիկներ մեզանից մեծ և մենք նրանց հետ խոսեցինք  պատերազմների մասին և նրանց հարձերին եյնք պատասծանում։

 

 

25.հունվար

Այսօր մենք ընկեր Հասմիկի  ընկեր Տաթևի հետ  ազգային պարեր ենք պարել։ Իսկ հետո գնացել ենք հեծանիվ վարելու։ Իսկ հետո մենք պատրաստել ենք պիցա մեր մոտ շատ լավ պիցա էր ստացվել։

 

26.հունվար

Այսօր մենք գրել ենք ազգային ուտեստների մասին այստեղ դուք կտեսնեք ազգային ուտեստների մասին հղումը այստեղ է Դիտել գրառումը։

 

27.հունվար

Իսկ այսօր մենք գրել ենք Ձմեռային երրորդ շաբաթվա ամփոփման մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով