Թեմա՝ Պատիկ

Թեմա՝ Պատիկփաթեթ 1

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը  2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։ 

Ստացվում է  2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։

Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։

Օրինակ՝  5-ի  միպատիկը կլինի՝ 51=5-ը։

Ցանկացած թվի կրկնապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։

Օրինակ՝  5-ի  կրկնապատիկը  կլինի՝ 52=10-ը։

Ցանկացած թվի եռապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։

Օրինակ՝  5-ի  եռապատիկը  կլինի՝ 53=15-ը։

Ցանկացած թվի  քառապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։

Օրինակ՝  5-ի  քառապատիկը  կլինի՝ 54=20-ը

Ցանկացած թվի  հնգապատիկը   գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։

Օրինակ՝  5-ի  հնգապատիկը կլինի՝ 55=25-ը։

Այսպիսով՝ 5-ի պատիկներն  են՝  5;10;15;20;25;․․․

Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև   5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝

5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…

5-ի  ամենափոքր պատիկը 5-ն է։ 

Առաջադրանքներ

  • Գտիր  7-ի  կրկնապատիկը։14
  • Գտիր  6-ի  եռապատիկը։ 18
  • Գտիր   8-ի  քառապատիկը։32
  • Գտիր  10-ի  հնգապատիկը։    
  • Գտիր  4-ի  տասնապատիկը։    40
  • Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։4. 8 12.16. 18.
  • Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։6. 9 123
  • Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։12 18 24 30 36 42 48 
  • Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։16 24 8
  • Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։ 35 42 47 54
  • Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։ 18 9 27
  • Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։ 20 30 40 50 60 70
  • Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։36 48 60
  • Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։26 39 13
  • Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։ 12
  • Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։ 18
  • Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։1000
  • Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:4000

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով