- Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
Քամու կարևոր բնութագրիչներից են ՝ ուժը, ուղղությունը և արագությունը։
- Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
Քամու ուղղությունը և ուժը որոշում են հողմացույց կոչվող սարքով։
Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շարժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
- Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
Քամու ուժը կախված է իր արագությունից։ Քամու ուժը չափում են 0֊ից 12 բալերով։
- Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
- Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը
Քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպատակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ հողմաէլեկտրակայաններ։