Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում (փետրվար-մայիս)

1. Սովորողները բլոգներում պատմում-ներկայացնում են բնագիտության ուսումնական 3-րդ շրջանի նախագծերի մասին և տեղադրում բնագիտության բաժնի հղումը:

Ջրոլորտ, ջուրը բնության մեջ: Ջրի հատկությունները

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ H2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։

Դիտել գրառումը

Թարմ խնձորի օգտակար հատկություների մասին և  խնձորի չրի օգտակար հատկությունները

Խնձոր (լատ.՝ Malus domestica), խնձորենու պտուղն է, որը երկիր մոլորակի ամենատարեց բնակիչներից է։ Այն հայտնի է դարձել մարդուն ավելի վաղ, քան մյուս բերքատու ծառերը։ Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան։ Մեծ տարածում է գտել տնային խնձորենին։ Ներկայումս գոյություն ունեն խնձորենիների բազում տեսակներ, որոնք աճում են տարբեր կլիմայական պայմաններում։

Դիտել գրառումը

Լճեր և ջրամբարներ

Լիճ, Երկրի մակերևույթի ջրով լցված գոգավորություն, որը կապված չէ օվկիանոսի կամ ծովի հետ։ Լճերի համապարփակ հետազոտություններով զբաղվում է լիմնոլոգիան կամ լճաբանությունը։ Լճերը Երկրի մակերևույթի վրա զբաղեցնում են 12.8 միլիոն քառ. կմ կամ ցամաքի 1.8 տոկոսը։ Խոշոր լճերին հաճախ անվանում են ծովեր (օր.՝ Կասպից ծով կամ լիճ, Արալյան ծով կամ լիճ, Մեռյալ ծով կամ լիճ)։

Դիտել գրառումը

Գետեր

Գետ է կոչվում, ջրային բնական հոսքը, որպես կանոն քաղցրահամ ջրով, որը հոսում է դեպի օվկիանոս, ծով, լիճ կամ այլ գետ։ Որոշ դեպքերում գետը կարող է անցնել հողի մեջ կամ չորանալ, մինչև այլ ջրային օբյեկտի հասնելը։

Դիտել գրառումը

Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ, արտեզյան ջրեր

Ստորգետնյա ջրեր, երկրակեղևի տարբեր խորություններում՝ ապարային կազմավորումների ճեղքվածքներում և ծակոտիներում գտնվող ջրեր։ Ստորգետնյա ջրերի ջրհավաք ավազանը ջուր է ստանում գետերից, վտակներից, ինչպես նաև՝ անձրևներից։

Դիտել գրառումը

Ճահիճների առաջացումը: Ճահիճների դերը մարդու կյանքում

Ճահիճ, երկրի մակերևույթի ջրային գոյացություն, որտեղ ջրային ռեժիմը դրական է՝ ջուրը ավելի շատ ներթափանցում է, քան հեռանում։ Դրա հետևանքով ճահիճներում կա խոնավության մշտական ավելցուկ։ Ճահիճների հատակը հարուստ է օրգանական վառելիքով՝ տորֆով։ Ճահիճները առավելապես տարածված են Հյուսիսային կիսագնդի տարածքում, անտառներում։

Դիտել գրառումը

Սառցադաշտեր

Սառցադաշտեր, երկրի մակերևույթին մթնոլորտային պինդ տեղումներից գոյացած, շարժվող սառցի բնական կուտակումներ։

Առաջանում են մերձբևեռային շրջաններում և բարեխառն կամ արևադարձային լայնությունների լեռների բարձրադիր մասերում (ձյան սահմանից բարձր), որտեղ տարվա ընթացքում տեղումներն ավելի են, քան դրանք հալվում ու գոլորշիանում են։ Ձևաբանական տեսակետից սառցադաշտերը բաժանվում են ցամաքային սառցադաշտային ծածկութային, ծանծաղուտային (շելֆային) և լեռնային տիպերի։ Ձյան վերածումը ֆիռնի, ֆիռնային սառցի, ապա սառցադաշտային սառցի, տեղի է ունենում կուտակման վերին շերտերի ճնշման, վերաբյուրեղացման, մասամբ հալքի ու սառելու հետևանքով։ Ծանրության ուժի ազդեցությամբ սառցադաշտերի մարմնում առաջանում է լարվածության դաշտ, սառցադաշտերը ձևափոխվում և շարժվում են թեքության ուղղությամբ։ Սառցադաշտերի կարևոր հատկություններից մեկը շարժումն է։ Լեռնային երկրներում սառցադաշտերի շարժման արագությունը տատանվում է տարեկան մի քանի մ-ից մինչև մի քանի հարյուր մ։ Հիմալայների որոշ սառցադաշտերի շարժման արագությունը տարեկան մինչև 700—1300 մ է, Անտարկտիդայի ծանծաղուտային սառցադաշտերինը՝ մինչև 7—13,8 կմ։

Դիտել գրառումը

Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Ջրերի պահպանություն, ջրերի աղտոտումը և ջրային պաշարների հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտումները կանխարգելող, նվազեցնող ու վերացնող միջոցառումներ։ Բոլոր ջրային օբյեկտները պահպանվում են աղտոտումից, աղտոտումից և սպառումից, հակառակ դեպքում ջրերի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ հատկությունների փոփոխման, բնական մաքրման, ջրաբանական և ջրաերկրաբանական ռեժիմի խախտման հետևանքով կարող Է վնասվել բնակչության առողջությունը, նվազել ձկան պաշարները, վատթարանալ ջրամատակարարումը և առաջանալ անբարենպաստ այլ Երևույթներ։

Դիտել գրառումը

Մթնոլորտի կազմն և կառուցվածքը

Երկրի մթնոլորտ, Երկրի օդային թաղանթն է։ Այն սկսվում է երկրագնդի մակերևույթից և հասնում 2000-3000 կմ բարձրության։ Մթնոլորտը մնում է երկրագնդի շուրջը և Տիեզերքում չի ցրվում երկրագնդի ձգողության շնորհիվ։

 Դիտել գրառումը

Մթնոլորտի տաքացումը

Գլոբալ տաքացում, Երկրի կլիմայական համակարգի միջին ջերմաստիճանի բարձրացում։ Սկսած 1970-ական թվականներից, տաքացման էներգիայի ավելի քան 90%-ը պահեստավորվում է օվկիանոսում։ Չնայած ջերմության հավաքման գործում օվկիանոսի գերակշիռ դերին, գլոբալ տաքացում եզրը հաճախ օգտագործվում է օվկիանոսի ու ցամաքի մակերևույթի օդի միջին ջերմության աճի բարձրացումը նշելու համար։

Դիտել գրառումը

Մթնոլորտային ճնշում, բաշխումը երկրագնդի վրա

Մթնոլորտային ճնշում, մթնոլորտում գտնվող առարկաների և Երկրի մակերևույթի վրա գործող օդի ճնշում։ Մթնոլորտի վիճակի կարևորագույն բնութագիրն է, հավասար է մթնոլորտի տվյալ մակարդակից մինչև նրա վերին սահմանը տարածված օդի միավոր մակերեսով սյան կշռին։ Չափվում է բարոմետրով, արտահայտվում՝ միլիբարերով (մբ, 1 մբ= 1000 դին/սմ2), բարոմետրի սնդիկի սյան բարձրությամբ (մմ սնդ․ ս․) նյուտոններով 1 մ2 մակերեսի վրա, պասկալներով և այլն։

Դիտել գրառումը

Քամի: Քամու տեսակները

Քամի, օդի շարժումն է Երկրի մակերևույթին գրեթե զուգահեռ՝ բարձր ճնշման մարզից դեպի ցածր ճնշման մարզ։ Սովորաբար նկատի է առնվում այդ շարժման հորիզոնական, երբեմն նաև ուղղահայաց բաղադրիչը։

 Դիտել գրառումը

Մթնոլորտի խոնավությունը: Մառախուղ և ամպեր

Ամպ, մթնոլորտում, Երկրի մակերևույթից որոշ բարձրության վրա, ջրի մանր կաթիլների, սառցաբյուրեղիկների և դրանց խառնուրդի կուտակումը։ Ամպի առաջացման հիմնական, պայմաններն են կոնվեկտիվ, վերընթաց հոսանքները, տուրբուլենտ փոխանակությունը և օդի ճառագայթման պատճառով սառեցումը, որի հետևանքով մթնոլորտում տեղի են ունենում ջերմաստիճանի նվազում, խոնավության աճ։

Դիտել գրառումը

Կլիմա: Կլիմայի հիմնական տիպերը

Կլիմա— թեքություն), տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնություն։ Հունարեն «կլիմա» բառը նշանակում է թեքություն և մատնանշում է Երկրի մակերևույթի թեքությունը Արեգակի ճառագայթների նկատմամբ։

Դիտել գրառումը

«Ուսումնական գարուն» նախագծի ամփոփում բնագիտություն

փորձ

Դիտել գրառումը

Բնագիտության ֆլեշմոբի փորձեր

փորձեր ֆլեշմոբի համար

Դիտել գրառումը

Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը

ամաշխարհային օվկիանոս, ջրոլորտի հիմնական մասը, որը կազմում է վերջինիս 94,2 %-ը՝ 1338 միլիոն կմ²։ Շրջապատում է բոլոր մայրցամաքներն ու աշխարհամասերը, թերակղզիներն ու կղզիները։ Բնորոշ հատկանիշներից մեկը աղի առկայությունն է ողջ ջրային տարածքում։ Եթե Համաշխարհային օվկիանոսում լուծված աղի ամբողջ պաշարը նստվածքի ձևով սփռվեր, ապա օվկիանոսի հատակին կգոյանար 57 մ հաստությամբ աղի շերտ։

Դիտել գրառումը

Քամու բնութագրիչները: Քամու ուժի օգտագործումը

Քամին բնութագրվում է օդի շարժման արագությամբ, ուժգնությամբ և ուղղությամբ։ Քամու արագության և ուղղության շարունակական փոփոխությունը հանգեցնում է մթնոլորտի մրրկայնության՝ անկանոնության։ Մթնոլորտի երկրամերձ շերտերում քամու արագությունը փոխվում է 0-ից (անդորր) մինչև 50 մ/վ և ավելի (փոթորիկ) սահմաններում։

Դիտել գրառումը

Մթնոլորտային տեղումներ

Մթնոլորտային տեղումներ, ամպերից թափվող հեղուկ կաթիլային կամ պինդ վիճակի ջուր (անձրև, ձյուն, կարկուտ և այլն), ինչպես նաև երկրի մակերևույթի կամ առանձին առարկաների վրա նստած, օդից անջատված ջուր (ցող, եղյամ, մերկասառույց և այլն)։

Դիտել գրառումը

Զատկածես ընտանիքում

Զատիկը դա Քրիստոսի հարության օրն է  , որը մեծ շուքով նշում են բոլոր Քրիստոնյա  երկրները։

Ես շատ եմ սիրում այդ տոնը  որի ժամանակ  ձվերով կռվում ենք ։

Մենք զատիկը  նշելու համար առաջինը  ձու ենք ներկում,  կուլիչ ենք պատրաստում և   ցորեն  ենք աճեցնում  և    թխվացքներ ենք  պատրաստում, զարդարում ենք մեր սեղանը  և  սեղանին դնում ենք ձուկ,  չամիչով փլավ , տապակած կանաչի,  ներկած ձվեր և քաղցրավենիքներ։

Դիտել գրառումը

Եղանակ, դրա տիպերը, եղանակի կանխատեսումը

Եղանակի կանխատեսում, մթնոլորտային պրոցեսների զարգացման օրինաչափությունների մասին եղած գիտելիքների հիման վրա եղանակի կանխագուշակում։ Եղանակի կանխատեսումը կատարվում է օդերևութաբանական և աերոլոգիական կայանների, օդերևութաբանական արբանյակների դիտումների տվյալներով կազմվող տարբեր ժամկետների և բարձրությունների համար մեծ տարածություններ ընդգրկող քարտեզների (սինօպտիկական քարտեզների), աերոլոգիական դիագրամների, ռադիոլոկացիոն դիտումների միջոցով՝ մթնոլորտային պրոցեսների ընթացիկ և առաջիկա հնարավոր փոփոխությունների, այդ փոփոխությունների ընդհանուր բնույթի և գերակշռող ուղղությունների վերլուծության հիման վրա։ Առանձնապես ուշադրություն է դարձվում ցիկլոնների և անտիցիկլոնների, մթնոլորտային ճակատների առաջացման և զարգացման, դրանց շարժման արագությունների և ուղղությունների, տարբեր ֆիզիկական հատկություններով օդային զանգվածների տեղաշարժերի, օդի ուղղաձիգ շարժումների, միջին և վերին տրոպոսֆերայի օդային հոսանքների վերլուծմանը։

Դիտել գրառումը

Հողը և կենդանի օրգանիզմները

Հող, բնական գոյացություն՝ կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված հորիզոններից, որոնք ձևավորվել են երկրի կեղևի մակերեսային շերտերի վերափոխման հետևանքով՝ ջրի, օդի և կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ։ Հողը երկրակեղևի մակերեսային փխրուն շերտն է, որը փոփոխվում է մթնոլորտի և օրգանիզմների ազդեցությամբ, լրացվում է օրգանական մնացուկներով։ Ավազախառն կավահողերում անձրևորդերի կենսազանգվածը հասնում է 2,5 միլիոն առանձնյակի, կամ 1,2 տ՝ մեկ հեկտարին։ Բակտերիաների քանակը 1 գրամ հողում հաշվում են հարյուրավոր միլիոններով։

Դիտել գրառումը

Կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները

Ինքնավերարտադրումն ինքն իր նմանին վերարտադրելու հատկությունն է, որի հիմքում ընկած է ԴՆԹ–ի ինքնակրկնապատկումը (ռեպլիկացիա)։ Մոլեկուլային մակարդակի վրա այն իրականացվում է ԴՆԹ—ի մատրիցային սինթեզի սկզբունքով, որն իր հերթին ծրագրում է սպիտակուցի կառուցվածքը, հետևապես և օրգանիզմի յուրահատկությունները։ Ինքնավերարտադրման հատկությունն ապահովում է սերունդների միջև անընդհատությունը և տեսակի պահպանումը։

 Դիտել գրառումը

Կենսոլորտ և նրա բաղադրիչները

Կենսոլորտ (հին հունարեն՝ βιος՝ կյանք և σφαῖρα՝ գունդ), Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։

 Դիտել գրառումը

Բույսերի բազմազանությունը

Բույսեր (լատ.՝ Plantae կամ Vegetabilia), բազմաբջիջ օրգանիզմների հիմնական խմբերից մեկը, որը ներառում է իր մեջ մամուռներ, պտերանմաններ, ծաղկավոր բույսեր, մերկասերմեր, ձիաձետեր, գետնամուշկեր։ Բույսերի շարքին են պատկանում նաև ջրիմուռները կամ նրանց խմբերից որոշները։ Բույսերը (առաջին հերթին ծաղկավորները) ներկայանում են զանազան կենսաձևերով. նրանց մեջ տարբերում են ծառեր, թփեր, խոտաբույսեր և այլն։

Դիտել գրառումը

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Այն հարցը, թե ինչպես անվանել բույսերը, այնքան միանշանակ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Այդ հարցին առաջինը փորձել է պատասխանել հին հույն փիլիսոփա և գիտնական Արիստոտելը, ով դասեց բույսերը որպես միջանկյալ գործոն անշունչ առարկաների և կենդանիների միջև։ Նա սահմանեց բույսերը որպես կենդանի օրգանիզմներ, որոնք ընդունակ չեն տեղաշարժվելու։

Դիտել գրառումը

Բակտերիաների դերը բնության մեջ

Բակտերիաներ (հին հունարեն՝ βακτήριον՝ ցուպիկ), պրոկարիոտ (անկորիզ), մեծ մասամբ միաբջիջ միկրոօրգանիզմների թագավարություն։ Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերիաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա։

 Դիտել գրառումը

Սնկեր

Այստեղ պետք է նշել, որ սնկերը իրենց կենսաբանական հատկանիշներով ավելի մոտ են գտնվում կենդական աշխարհին՝ քան բուսական։ Գիտնականները հակված են նաև այն հանգամանքին, որ սնկերը, բույսերը և կենդանիները զարգացում են  ապրել զատ ՝ առանձին առանձին, միմյանցից անկախ։ Սնկերի ամենահին գտածոներից պարզվում է նրանց հավանական տարիքը՝ մոտ  900 մլն տարեկան։ Գիտնականները հակված են այն հանգամանքին, որ սնկերը միակորիզավորների թագավորության ամենահին ներկայացուցիչներն են և միգուցե երկիր մոլորակի ամենահին միակորիզավոր բնակիչները։

Դիտել գրառումը

Բնագիտության ֆլեշմոբի փորձ

բնագիտության ֆլեշմոբի  համար  փորձ։

 Դիտել գրառումը

Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը

Աշխարհագրական թաղանթ տերմինը գիտության մեջ մտցրել է ակադեմիկոս Ա. Ա. Գրիգորևը 1932 թվականին։ Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ներքին շերտը մինչև օզոնային էկրան, ջրոլորտն ամբողջությամբ և քարոլորտի վերին շերտը, մինչև ուր մարդը ծավալում է իր աշխատանքային գործունեությունը։ Այս սահմաններում աշխարհագրական թաղանթը համընկնում է կենսոլորտին։ Սակայն աշխարհագրական թաղանթն ավելի լայն հասկացությություն է այն իմաստով, որ պարունակում է ոչ միայն կենսոլորտը, այլ նույն ծավալում պարունակվող անօրգանական հատվածը։

Դիտել գրառումը

Օրգանիզմների փոխադարձ կապը և հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին

Բարձրագույն նյարդային գործունեություն (ԲՆԳ), կենսագործունեության բարդ ձև, որն ապահովում է մարդու և բարձրակարգ կենդանիների առավել կատարյալ հարմարումը շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին։ «Բարձրագույն նյարդային գործունեություն» հասկացությունն առաջարկել է ռուս ֆիզիոլոգ Իվան Պավլովը՝ կապված պայմանական ռեֆլեքսի՝ որպես նյարդային գործունեության նոր ձևի հայտնագործման հետ։ Պավլովը բարձրագույն նյարդային գործունեություն հակադրեց ցածրակարգ նյարդային գործունեությանը, որն ուղղված է հիմնականում օրգանիզմի հոմեոստազի (ներքին միջավայրի կենսաբանական ցուցանիշների հարաբեր, հաստատունություն) պահպանմանը՝ նրա գործունեության ընթացքում։

Դիտել գրառումը

2. Մեր ուսումնասիրած ուսումնական նյութերից, ո՞րն էր ավելի հետաքրքիր և որը՞ դուր եկավ քեզ:

Իմ համար հետաքրքիր էր Սնկերը Դիտել գրառումը և  իմ դուրը եկավ այդ նախագիծը ։

3. Գործնական պարապմունքներից, որի՞ն ես մասնակցել և ի՞նչ ես սովորել։

«Ուսումնական գարուն» նախագծի ամփոփում բնագիտություն

փորձ

Դիտել գրառումը

Բնագիտության ֆլեշմոբի փորձեր

փորձեր ֆլեշմոբի համար

Դիտել գրառումը

Բնագիտության ֆլեշմոբի փորձ

բնագիտության ֆլեշմոբի  համար  փորձ։

 Դիտել գրառումը

Ես տարբեր փորձեր եմ արել և  իմացել եմ նրանց մասին շատ նոր բան որինակ ես իմացա որ շիշ վերձնես մեջը վառված թուխտ դնես  և ձուն դնես  վերևում նա կմտնի բայց որ սովորական ձևով մտցնես չի մտնի ձուն։

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո ընտանիքում, բակում և շրջապատում։

Այո ես կկարողանամ  ես ոգնում եմ տատիկիս հետ ծաղիկներին հետևել ջրել ևայլն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով