Դաշտադեմի ամրոց

Դաշտադեմի ամրոցը դեռևս 19-րդ դարից եղել է հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում։ 19-րդ դարի վերջին այն այցելել և նկարագրել են Հովհաննես Շահխաթունեանցը և ճարտարապետ Թորոս Թորամանյանը։ Դաշտադեմի ամրոցը, նրանից հարավ գտնվող Սուրբ Քրիստափորի վանքը և շրջակա բնակատեղին նկարագրել է հնագետ Հովսեփ Եղիազարյանը դեպի Թալին կատարած գիտարշավի շրջանակներում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով