Թարմ խնձորի օգտակար հատկություների մասին և  խնձորի չրի օգտակար հատկությունները

թարմ խնձորի օգտակար հատկություների մասին

Խնձորն առավել օգտագործվող մրգերից է։ Շատերին կարող է զարմանք պատճառել այն միտքը, որ մի խումբ գիտնականների կողմից (բիոքիմիկոսներ, բժիշկներ, գյուղատնտեսներ) արդեն ուսումնասիրված է խնձորի մոտ 600-ից ավելի տեսակ։ Հարց է ծագում, իսկ ինչի համար է այդպիսի մեծ ուշադրության արժանացել այդ միրգը։ Պարզվում է, որ խնձորն իր դրական հատկություններով բժշկության մեջ առաջնակարգ տեղ է գրավում, ուստի եւ գիտնականները զբաղվում են ոչ միայն այդ մրգի գոյություն ունեցող տեսակների կենսաբանական հատկությունների ուսումնասիրությամբ, այլեւ հարց է դրված ստանալ խնձորի այնպիսի նոր տեսակներ, որոնք ավելի հարուստ լինեն կենսականորեն կարեւոր նյութերով։ Այսպես, օրինակ, ոչ վաղ անցյալում ստացված «պամյատ դիբրովա» տեսակի խնձորի մեջ հայտնաբերված է մեծ քանակությամբ վիտամին P, որը կանոնավորում է արյան ճնշումը, հանդիսանում է օքսիդացման պրոցեսների խթանիչ եւ օժանդակում է խոլեստերինի հեռացմանն օրգանիզմից։ Մասնագետները գտնում են, որ նշված խնձորի մեկ հատը ապահովում է P վիտամինի օրգանիզմի 2-3 օրվա պահանջը։ Մի շարք այլ տեսակի խնձորների մեջ նույնպես հայտնաբերված է այդ վիտամինի առկայությունը, բայց համեմատաբար քիչ քանակությամբ։ Բացի այդ, խնձորի մեջ կա նաեւ C վիտամին, որով ավելի հարուստ են սովորական «անտոնովկան», «բորովինկան» եւ այլն։

 

խնձորի չրի օգտակար հատկությունները

 

Ազատում է օրգանիզմը թունավոր նյութերից։
Կարգավորում է աղիների աշխատանքը:
Օգտակար է արյան ցածր ճնշման ու անոթների կոշտացման դեպքում․ հանդիսանում է արյունը մաքրող հզոր միջոց:
Կանխարգելում է էնդեմիկ խպիպի զարգացումը, քանի որ պարունակում է զգալի քանակությամբ յոդ։
Պարունակում է A, PP, C, B2, B1 վիտամիններ, գլյուկոզա, որն անհրաժեշտ է ուղեղի լավ աշխատանքի համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով