Ձմեռային երկրորդ շաբաթվա ամփոփում

16.հունվար

Այսօր մենք գնացել էինք սահադաշտ, որ չմուշկներով սահենք։ Մենք հենց որ մտանք սահադաշտ մեզ մոտեցան մարզիչներ, որ  սովորեցնեն չմուշկներով սահել։  Մենք քիչ քիչ  սկսեցինք սահել և պահեր եղան որ սահադաշտում սայթակեցինք ։ Մի քիչ ժամանակ անց մենք բոլորս սովորեցինք վարել չմուշկ։ Իսկ վերջում մենք նկարվեցինք և գնացինք դպրոց։

 

17.հունվար

Մենք այսօր  սովորել  ենք  պարել ազգային պարեր և երգել ազգային  երգեր։

 

18.հունվար

Այսօր մենք մեզանից փոքր երեխաներին սովորեցրել ենք թե ոնց պատրաստել թելից աղջիկ կամ տղա տիկնիկներ։ Իսկ հետո մեզ մոտ եկել էին ավագ դպրոցից աղջիկներ և մենք նրանց հետ ազգային պարեր պարեցինք և ազգային երգեր երգեցինք։  Իսկ հետո մեզ ցույց տվեցին մի օգտակար ծրագիր   նմերբեռնել որ եթե դու արշավի ես կամ մի ուրիշ տեղ և դու մոլորվել ես  բացես այդ ծրագիրը  և քեզ այդ ծրագիրը ցույց կտա թե որտեղ ես դու։ ԵՎ այսքանով դասը ավարտվեց։

19.հունվար

Իսկ այսօր մենք ընկեր Քրիստինեի ջոկատի և ընկեր Հասմիկի հետ խաղացել ենք ազգային խաղեր։ մեզ շատ դուր եկավ այդ ազգային խաղը։

 

20.հունվար

Մենք այսօր ճամփորդել ենք դեպի ազգային պատկերասրահ թանգարան։  Այնտեղ մեզ շատ հետաքրքիր իրեր ցուց տվեցին օրինակ հին զարդեր, կենդանիների ոսկորներից պատրաստված,  գորգեր,  զենքեր,  տարազներ և այլն։ Այնտեղ մեզ շատ հետաքրքիր բաներ պատմեցին այս իրերի մասին։

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով