Ուսումնական ձմեռ (2022-2023) «Մոգերի ընծաները»

Ես այս ձմեռային արձակուրդներին  կարդացել եմ Օ.Հենրի.«Մոգերի ընծաները» պատմվածքը։ Ես ձեզ կպատմեմ այդ պատմվածքի մասին։ Այս պատմությունը այն մասին է թե ինչպես Դիլինգհեմ ընտանիքը սկզբում լավ էր  ապրում, իսկ հետագայում աղքատացել էր: Մոտենում էին ծննդյան տոները: Դելան մի կերպ խնայել էր  մի դոլլար ութսունյոթ ցենտ։ Նա երկար ժամանակ նվեր էր փնտրում իր ամուսնու   Ջեքի համար։ Դելան ման էր գալիս և նա տեսավ մի գեղեցիկ շղթա Ջեքի ժամացույցի համար։ Բայց նրան չէր հերիքում գումարը և նա գնաց մազերը կտրեց և վաճառեց , որ գնի շղթա  Ջեքի ժամացույցի համար։Դելան արագ վազեց ամուսնու մոտ որ տա նրան նվերը ։ Դելան տվեց  Ջեքին իր նվերը  իսկ Ջեքը տխուր ասաց, որ նա վաճառել  է իր ժամացույցը որ Դելանին նվեր առնի։ Նա գրպանից հանց Դելայի համար գնած գեղեցիկ մազակալները և տվեց կնոջը բայց դրանք այլևս պետք չէին։ Պատմվածքի իմաստը այն է, որ մեկը մեկին ինչքան էր սիրում որ իրենց ունեցած ամենաթանկ  բանը զոհաբերեցին, որ մեկը մեկին ուրախացնեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով