Աշնանային հեքիաթ

Լինում  է  չի  լինում  մի  արագիլ՝ անունը  Պինկի։  Պինկին  ապրում  էր  իր  ընտանիքի  հետ  Ջորջի  տան  կտուրին։  Նա  իր  բույնը  հյուսել  էր  դեռ  գարնանը։  Այնտեղ  ծաքուկներ  էր  ունեցել  և  ուրախ  ապրում  էր իր  ընտանիքի  հետ։ Օրերից  մի  օր  երբ  Պինկին  դուրս  էր   եկել   կեր  հայթհայթելու,   չէր  նկատել,  որ  ծառերի  արանքում  մի  մեծ  ցանց  կար  և  նա  խճճվեց  այդ  ցանցի  մեջ։  Խեղճ  Պինկին  տխուր  լացակումած    գոռում  էր  օգնեցե՜ք-օգնեցե՜ք։Բայց  ոչ ոք  նրան  չէր  լսում։  Պատահաբար  լսեց  Ջորջը  և  դուրս  վազեց։  Նա  ազատեց  Պինկիին,  բայց  Պինկիի  թևը  վնասվեց  և  նա  չէր  կարող  թռչել։  Ջորջը  տարավ  Պինկիին  տուն  և  սկսեց    խնամել։Դրսում արդեն աշուն  էր։  Անձրև  էր  գալիս, գույնզգույն  տերևները  թափվում  էին։  Արդեն  քիչ  էր  մնացել,  որ  ցուրտ-ցուրտ  ձմեռը  գար։ Դրսում  քամի  էր։  Բոլոր  թռչունները  չվում  էին,  տաք  երկրներ,  իսկ  Պինկիի  ընտանիքը  դեռ  չէր  կարող  թռչել։Նրանք  սպասում  էին,  որ  Պինկին  լավանա։ԵՎ   երբ  հասկացան,  որ  Պինկին  դեռ  չէր  կարող  թռչել  իրենք  մյուս  թռչունների  հետ  թռչեցին դեպի  տաք  երկրներ։Ջորջը  խնամեց  Պինկիին  մինչև  ապաքինվելը։Վերջապես  եկավ  գարունը  և  բոլոր  թռչունները   վերադարձան։Վերադարձավ   նաև   Պինկիի  ընտանիքը։Նրանք  շատ  ուրախացան,  որ  տեսան  պինկիին  առողջացած։Նրանք  վերանորոգեցին  իրենց  բույնը  և  ապրեցին   ուրախ  ու   բախտավոր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով